News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՉԺՀ Պետխորհրդի փոխվարչապետ Վան Յանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է ռինգ դուրս գալ ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալի հետ, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

Առաջարկն արվել է սեպտեմբերի 4-ին, երբ ռուս նախագահը Ռուսսկի կղզում այցելել էր օկեանարիումը։ Նրան այնտեղ դիմավորել էին չինական պատվիրակության ղեկավարներն ու ինքը դերասանը։

Վան Յանը նշել է մենամարտի ոլորտում Պուտինի եւ Սիգալի հետաքրքրությունների նմանությունը՝ առաջարկելով ռինգ դուրս գալ իրար դեմ։

«Ես նման բան չէի անի»,- ասել է Պուտինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ