News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման ենթակա մասնագիտությունների եւ տեղերի ցանկը: 

Ուսանողների սոցիալական աջակցության բարձրացմանը միտված այս նորամուծությունը իրականացվում է այս ուսումնական տարվանից՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխության շրջանակում, որի համաձայն անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի 10 տոկոսի չափով վճարովի ուսուցման համակարգ ընդունված ուսանողների ուսման վարձը փոխհատուցվում է բուհի միջոցների հաշվին՝ ըստ  ԿԳ նախարարության հաստատած մասնագիտությունների եւ տեղերի քանակի: Նախարարի հրամանը ՀՀ բուհերի վճարովի համակարգի վճարովի բաժիններ ընդունված 151 ուսանողների հնարավորություն կընձեռի օգտվել ուսման վարձի 100 տոկոս զեղչի իրավունքից:

ՀՀ ԿԳ նախարարի հրամանով միաժամանակ սահմանվել է, որ հաստատված տեղերը ենթակա են փոխատեղման /ռոտացիա/՝ համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի 1183-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջների:

Տպել
Ամենաշատ