News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Պրոֆեսիոնալ սերֆինգիստուհի Մոդ Լե Քարը ալիքների վրայով սահել է կարճ սեւ զգեստով ու բարձրակրունկ կոշիկներով: Այդ մասին հայտնում է The Daily Mail -ը:

23-ամյա ֆրանսուհին  իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է համապատասխան տեսահոլովակը, եւ կցված մեկնաբանություններում նշել, որ նման արտառոց արարքի պատճառն այն է եղել, որ ինքը պարտվել է գրազը, հայտնում է Lenta–ն:

«Ես միշտ երազել եմ դառնալ պրոֆեսիոնալ սերֆինգիստուհի: Իմ երազանքը կյանքի կոչելու համար ես ստիպված էի լավ աշխատել ու հպարտ եմ, որ կարողացել եմ ինքս ինձ դրսեւորել այս մարզաձեւում»,- պատմել է ֆրանսուհին:

Նա հավելել է, որ իր այս արարքով ուզում էր ցույց տալ, որ սերֆինգը կարող է նաեւ «գլամուրային» լինել: 

Լե Քարը 15- րդ տեղն է զբաղեցնում սերֆինգիստների միջազգային սանդղակում: Այս սեզոնում սպորտսմենուհին հաղթել է յոթ խոշոր մրցումներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ