News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանում անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որոնք տնտեսական աճը մարդկային զարգացման կվերածեն: Այս մասին սեպտեմբերի 4-ին կայացած ասուլիսում հայտարարեց տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը:

Նրա խոսքով, 4% տնտեսական ակտիվությունը վատ չէ Հայաստանի համար, բայց բավարար չէ: «Մենք պետք է ճիշտ օգտագործենք ոչ միայն տնտեսական, այլեւ բնակչության մասնագիտական պոտենցիալը: Հարկավոր է քայլեր ձեռնարկել՝ մեր արտադրողների համար ավելի լայն շուկաներ գտնելու համար, ինչը նույնպես կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, տնտեսության զարգացմանը»,- նշեց Մանասերյանը:

Հարցին, ո՞ր ոլորտների հաշվին է Հայաստանում տնտեսական աճ արձանագրվել, Մանասերյանը պատասխանեց. «Հիմնականում գյուղատնտեսության, ծառայությունների եւ այլ ոլորտների հաշվին: Բայց ավելի կարեւոր է տարբերություն տեսնել տնտեսական աճի եւ մարդկային զարգացման միջեւ»,- նշեց նա:

Տնտեսագետը նաեւ հավելեց, որ զարգացած երկրներում քայլեր են ձեռնարկվում, որոնք տնտեսական աճը վերածում են մարդկային զարգացման: «Այսինքն՝ մեզ մոտ սոցիալական տարրը կարծես բավականաչափ չի գնահատվում, տնտեսական աճը չի արտացոլվում բնակչության կենսամակարդակի վրա: Հայաստանում երկնիշ տնտեսական աճի պայմաններում նույնպես դժգոհություն կար, քանի որ մարդիկ չեն զգում այդ աճը»,- հավելեց Թաթուլ Մանասերյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ