News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Պաղաղբյուր համայնքի դպրոցն այս տարի առաջին դասարանցի չի ունեցել, ավելին, դպրոցը հայտնվել է փակման վտանգի առջեւ։

«Մեր դպրոցի հարցը լուծարման է դրված, մարզպետի հետ գրել ենք նախարարին, բայց պատասխան դեռ չի եկել: Ուզում են միացնեն Ձյունաշողին: Աշակերտների թիվը քիչ է, տեսնենք` ինչ է լինելու, դեռ պարզ չի»,- մեզ հետ զրույցի ժամանակ նշեց գյուղապետ Արուսյակ Դումիկյանը:

Նրա խոսքով` դպրոցի աշակերտների թիվը 3-5 է: Մինչդեռ տարիներ առաջ աշակերտների թիվը 30-ից ավելի է եղել։ Չնայած երեխաների չափազանց փոքր թվին, գյուղապետը կարծում է, որ դպրոցը պետք է շարունակի գործել:

«Սահմանամերձ գյուղ է, մեկ երեխա էլ լինի, պետք է աշխատի դպրոցը: Էդ երեխեն ինչո՞վ է մեղավոր, որ էս գյուղում է ծնվել: Ես կտրուկ դեմ եմ լուծարմանը: Մենք սահմանամերձ գյուղ ենք,..սահմանամերձ, էն էլ ինչ սահմանամերձ… Երկու քայլ է ընդամենը: Վրաստանի հետ ենք սահմանակից,  Վրաստանի գյուղ ա, բայց ադրբեջանցիներ են ապրում: Ահռելի գյուղ ա»:  

Հարևան Ձյունաշողը 7 կմ հեռավորության վրա է գտնվում: Գյուղապետի խոսքով՝ դպրոցը փակելու դեպքում գյուղի երեխաներն ուղղակի չեն գնա Ձյունաշող:

«Խնդիր է  առաջնալու գյուղում,  ծնողները չեն մնալու գյուղում,  բողոքում են, չեն ուզում, որ երեխեքը գնան էն գյուղ: Աղջիկ երեխեք, հեռու գյուղ ա, սար տեղ ա… Էդպես էլ անգրագիտություն է տարածվելու գյուղում»,- նշում է գյուղապետը,-դպրոցը եթե փակեն, վարչության պետին էլ եմ ասել, ծնողներն ասել են՝ գնալու ենք գյուղից: Գնալու են էնտեղ, որտեղ դպրոց կա: Հետզհետե գյուղը փլուզվելու է…»:

Տպել
Ամենաշատ