News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի դատախազի որոշմամբ, հարուցվել են քրեական գործեր՝ հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու դեպքերի առթիվ:

03.09.2015թ.-ին ժամը 19.30-ից մինչեւ 04.09.2015թ.-ի ժամը 03.00-ն ընկած ժամանակահատվածում ազգային ատելության շարժառիթով ուրիշի գույքը հանրավտանգ  եղանակով վնասելու մտադրությամբ, ինքնությունը չպարզված անձանց կողմից ադրբեջանական մարտական հենակետերից մարտական զենքերից կրակոցներ արձակելու արդյունքում Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչներ՝ Մ. Հ. Ալավերդյանին եւ Վ. Թ. Մանուչարյանին պատճառվել է զգալի չափի գույքային վնաս: Տավուշի մարզի դատախազի որոշմամբ, փաստերի առթիվ ՀՀ քր. օր-ի  185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերի  հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր: Նախաքննություն կատարելու համար՝ քրեական գործերն ուղարկվել են ՀՀ  ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչություն:

02.09.2015թ.-ին ժամը 19.10-ից մինչեւ 03.09.2015թ.-ի ժամը 23.00-ն ընկած ժամանակահատվածում  ազգային ատելության շարժառիթով ուրիշի գույքը ոչնչացնելու մտադրությամբ ինքնությունը չպարզված անձինք ադրբեջանական մարտական հենակետերից մարտական զենքերից կրակոցներ արձակելու միջոցով հրկիզել են  Տավուշի մարզի Կոթի եւ Մովսես  գյուղերի բնակիչներ՝  Շ. Ա.  Հարությունյանին, Վ. Ս. Ջանվելյանին եւ Վ. Ս. Գրիգորյանին պատկանող գույքը, ինչի  հետեւանքով  քաղաքացիներին պատճառվել է զգալի չափի գույքային վնաս: Քաղաքացիներին պատկանող գույքը հրկիզման միջոցով ոչնչացնելու փաստերիի առթիվ, Տավուշի մարզի դատախազի որոշմամբ,  ՀՀ քր. օր-ի  185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերի  հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր: Նախաքննություն կատարելու համար՝ քրեական գործերն ուղարկվել են ՀՀ  ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ