Հայաստանի ֆինանսների նախարարն ու վարչապետն իրար չեն հակասում: Այս մասին սեպտեմբերի 4-ին խորհրդարանում լրագրողներին հայտարարել է ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը:
Այն հարցին, թե ինչու է վարչապետը հայտարարում տնտեսական աճի մասին, իսկ ֆինանսների նախարարը մտահոգություն հայտնում ապագայի վերաբերյալ, Սահակյանը պատասխանել է .
« Ֆինանսների նախարարը կազմում է վերլուծություն,որի շրջանակում համոզիչ կերպով ներկայացնում է այն ռիսկերը, որոնք առկա են տնտեսությունում:
Բայց երկրում կա տնտեսական աճ, ու դա ոչ թե ինչ -որ մեկի կարծիքն է, այլ վիճակագրություն (2015թ առաջին կիսամյակի համար պետական վիճտվյալները 4 տոկոս են-խմբ.):
Միաժամանակ ֆինանսների նախարարը նշում է ամբողջ աշխարհում տնտեսական բացասական գործընթացների մասին, որոնք կարող են ազդել մեր ապագա ցուցանիշների վրա: Հետեւաբար մենք պետք է կարողանանք պահպանել զարգացման այն դիրքերը, որոնց հավակնում ենք»,- հայտարարել է խոսնակը: