News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հետազոտողները պնդում են. հումորի զգացում ունեցող տղամարդիկ կանանց գրավում են ոչ թե առանձնահատուկ խելքի, այլ այն պատճառով, որ կանայք կատակասեր երկրպագուներին թեթեւ եւ անկեղծ բնավորությամբ մարդ են համարում: Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Evolutionary Psychology ամսագրում:

Նախկինում համարվում էր, որ տղամարդու կատակներին կանանց ծիծաղով պատասխանը նաեւ նշանակում է, որ նրանք գնահատում են նրա սրամտությունը, հակառակ դեպքում՝ կատակը ծիծաղելի չէր լինի: Սակայն հոգեբանների անցկացրած երեք հետազոտությունները ցույց են տվել, որ այդպես չէ:

Ըստ Gazeta-ի, փորձերի արդյունքում, որոնք ներառել են սոցցանցերում անծանոթ տղամարդու էջի գնահատում, թեստ եւ հակառակ սեռի ներկայացուցչի հետ իրական շփում, պարզվել է, որ հումորն ու խելքը ոչ մի կապ չունեն միմյանց հետ:

Հետազոտողները հանգել են եզրակացության, որ հումորի զգացում ունեցող տղամարդկանց կանայք ընկալում են որպես թեթեւ եւ բաց բնավորություն ունեցող մարդու, իսկ նրանց հետ, որպես կանոն, ավելի դյուրին է հարաբերություններ կառուցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ