Մեքսիկայի դաշնային ոստիկանության եւ գլխավոր դատախազության աշխատակիցները մայրաքաղաքի Բենիտո Խուարեսի անվան օդանավակայանում 1 տոննա, այսպես կոչված, սեւ կոկաին են առգրավել:
BBC-ի փոխանցմամբ, մաքսանենգ ապրանքը Մեխիկո է ուղարկվել Կոլումբիայից: Ընդ որում, փաթեթավորման վրա պիտակ է եղել՝ տեղեկացնելով, որ պարկերում ցինկի օքսիդ է, որն օգտագործվում է քիմիական եւ դեղագործական արդյունաբերությունում, ինչպես կոսմետիկայի արտադրությունում:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, առգրավված նյութի քիմիական անալիզը ցույց է տվել, որ պարկերում կոկաինի հիդրոքլորիդ եւ կոկանի մածուկ է՝ դեռեւս չպարզված օրգանական նյութի խառնուրդով: