News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գվատեմալայի նախկին նախագահը, ով հրաժարական էր տվել այն բանից հետո, երբ դատարանը թույլատրել էր նրա ձերբակալությունը ՝ կոռուպցիայի մեջ մեղադրանքով, չի ընդունել իր մեղքը: Ուրբաթ օրը դատական նիստում 64 -ամյա Պերես Մոլինան ժխտել է այն մեղադրանքը, որ ինքն առնչություն է ունեցել պետտուրքերին վերաբերող լայնածավալ կոռուպցիոն սխեմային, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Կոռուպցիոն սխեմայի գործով, որը տեղական լրատվամիջոցներն անվանել են La Linea, ավելի քան 100 կասկածյալ կա: Հետաքննության վարկածով՝ Մոլինան ու մյուս բարձրաստիճան պետծառայողները տոկոս են ստացել կաշառքներից, որոնք գործարարները վճարել էին մաքսատանը ՝ ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերի վճարումից խուսափելու համար:

Նախագահի դատապաշտպաններ էլ իրենց հերթին ժխտում են նրա հասցեին առաջադրված մեղադրանքները: Պերես Մոլինայի ներկայացուցիչը նշել է, որ նա մտադիր չէ թաքնվել արդարադատությունից ու կմասնակցի դատավարությանը: Հերթական նախագահական ընտրությունները ծրագրված են գալիք տարվա հունվարին, Պերես Մոլինան դրանց չի մասնակցելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ