Մեքսիկայի Խալիսկո նահանգի Սանոպանի շրջանում ռանչո է հայտնաբերվել, որտեղ ավազակները ենթադրաբար աղաթթվի մեջ ոչնչացրել են զոհերի մարմինները։ Այս մասին հայտնում է Unionjalisco-ն։
Նահանգի գլխավոր դատախազ Էդուարդո Ալմագերը պատմել է, որ դեպքի վայրը հայտնաբերել են առեւանգած մեքենային հետեւելու շնորհիվ։
Իրավապահները ռանչոյի տարածքում հայտնաբերել են մարդկային ոսկորների եւ ատամների մնացորդներ։ Բացի այդ, այնտեղ գտել են նաեւ աղաթթվի 5 պահեստ։
Դեռեւս հայտնի չէ, թե քանի զոհի մասին կարող է լինել խոսքը։