News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՌԴ Խակասիայի Հանրապետության բնակչուհին շղթայել է ամուսնուն , ինչի հետեւանքով վերջինս մահացել է։ Հարցաքննության ընթացքում կինը խոստովանել է, որ հաճախ է ստիպված եղել կապել ամուսնուն, քանի որ նա վաճառում էր տան իրերը։

Ողբերգական դեպքի նախօրեին տղամարդը տանից տարել էր հեռուստացույցը եւ կնոջ ձմեռային իրերը։ Կինը խոստովանել է, որ դա վերջին կաթիլն էր։ Ինքը խանութում հատուկ երկաթյա շղթա էր գնել, որպեսզի թույլ չտա ամուսնուն վաճառել իրեն պատկանող իրերը։

«Նախնական վարկածի համաձայն՝ տղամարդը փորձել է վեր կենալ, սակայն անհաջող վայր է ընկել։ Կատարվածի պահին նա հարբած է եղել։ Տղամարդը շղթայակապ նստել է մի քանի ժամ։ Նա մահացել է երկաթե օղակներից խեղդվելուց։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- մեջբերում է LifeNews-ը ՌԴ Խակասիայի Հանրապետության Քննչական կոմիտեի հայտարարությունը։

Մահացած տղամարդու մարմինը հայտնաբերել էր կինը եւ ոստիկանություն կանչել։ Կինը հայտնել է, որ զղջում է կատարվածի համար։ Նրան չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ են արձակել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ