News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նորվեգացի գրող ու հումանիստ Բյորնսթյերնե Բյորնսոնի անվան հեղինակավոր մրցանակը Նորվեգիայի Մոլդե քաղաքում հեռակա հանձնել են ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին :

Պոդիումի վրա դափնեկրի համար նախատեսված բազկաթոռը թափուր էր մնացել, քանի որ ավելի վաղ Նորվեգիայի արդարադատության ու հասարակական անվտանգության նախարարությունը հրաժարվել էր Սնոուդենին երաշխիքներ տրամադրել, որ կպաշտպանի նրան՝ ԱՄՆ-ին արտահանձնելուց, եթե նա Ռուսաստանից ժամանի սկանդինավյան թագավորության տարածք, հայտնում է «ՏԱՍՍ»-ը :

Սնոուդենը վիդեոկապով շնորհակալություն է հայտնել Նորվեգիայի գրականության ու ազատ արտահայտման ակադեմիային, որն այս ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպիչն է, ու նշել է, որ մտադիր է դատարանի միջոցով ստանալ հաջորդ տարի Նորվեգիա գալու իրավունք՝ իր մրցանակը ստանալու համար:

Նորվեգական ակադեմիան Բյորնսոնի մրցանակը տրամադրում է 2004թ. սկսած ՝ գրական ու փիլիսոփայական նոր հոսանքների տարածման, նաեւ «Բյորնսթերնե Բյորնսոնի ոգով խոսքի ազատության» պաշտպանության համար: Մրցանակի գումարային բաղկացուցիչը հավասար է 100 հազար կրոնի (12 հազար դոլար):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ