ԵՄ-ում միգրացիոն ճգնաժամը դեռ երկար կտեւի, եւ անհրաժեշտ է պատրաստվել այդ խնդրի լուծմանը։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարցերով եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մողերինին։
«Անհրաժեշտ է հասկանալ, որ ներկայիս ճգնաժամը վաղանցիկ արտակարգ իրավիճակ չէ։ Դա երկար կտեւի, դա ճգնաժամ է, որի հետ բախվելու ենք երկար ժամկետով»,- ընդգծել է նա Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարների ոչ ֆորմալ հանդիպման ժամանակ։
Նա նշել է, որ միայն Թուրքիայում այսօր կա մոտ 2 մլն փախստական, եւս 100 հազար էլ՝ Լիբանանում, գրում էբ ՏԱՍՍ-ը։