News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Գերմանիան չի ցանկանում խոստովանել Հայոց ցեղասպանության մեջ իր սեփական դերը: Այս մասին գրել է շվեդական Politiken պարբերականը:

Հոդվածի համաձայն, երկար ժամանակ Գերմանիան չէր ցանկանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ չէր ուզում փչացնել Թուրքիայի հետ հարաբերությունները: Իսկ գուցե նաեւ այն պատճառով, որ չէր ցանկանում հիշել սեփական դերն ու պատասխանատվությունը:

«Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան Թուրքիայի դաշնակիցն էր: Գերմանացի սպաները ծառայում էին օսմանյան ռազմական ոստիկանությունում, դիվանագետներն ու քաղաքական գործիչները շրջում էին երկրում: Ոմանք հետեւում էին տեղահանություններին, ոմանք՝ նաեւ մասնակցում դրանց: Բայց մի քանիսն էլ գրում էին հայրենիք՝ Գերմանիային կոչ անելով միջամտել:

Իսկ ռեյխսկանցլեր Թեոբալդ ֆոն Բետման-Հոլվեգը հայտարարեց. «Մեր միակ նպատակը Թուրքիային մինչեւ պատերազմի վերջ մեր կողքին պահելն է, իսկ հայերի հետ ինչ լինում է՝ թող լինի»:

Բանավեճեր են ծավալվում այն մասին, թե ինչու Գերմանիան մինչեւ հիմա չի ճանաչել, որ տեղի ունեցածը ցեղասպանություն էր, ինչպես դա արեց, օրինակ, Ֆրանսիան: Հարաբերությունները փչացնելու վախի՞ց, թե՞ սեփական դերը չհիշելու ցանկությունից: Քննարկումները կրկին աշխուժացել են»,- ասված է հոդվածում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ