News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության կողմերը շահագրգռված չեն, որպեսզի այն դուրս գա վերահսկողությունից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, Հարավային Կովկասի գծով փորձագետ Նիլ ՄաքՖարլեյնը՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին բախումները:

Նա հիշեցրեց, որ ամռան վերջին լարվածությունն աճում է արդեն ոչ առաջին տարին: «Դա «նորմալ» է՝ հաշվի առնելով այն նշանակությունը, որը Հայաստանի եւ Ադրբեջանի համար հակամարտությունն ունի իշխանությունն օրինականացնելու համար»,- հայտարարեց նա:

Փորձագետները հավելեց, որ կողմերից յուրաքանչյուրն անհանգստանալու սեփական պատճառներն ունի: Նավթի գների տատանման պայմաններում Բաքուն դժվարություններ ունի բյուջեի եկամուտները պահպանելու հարցում: «Իսկ հայկական կառավարությունն ամառային անհանգստություններին բախվել է տնտեսական պատճառներով»,- հավելեց նա:

«Այդ պատճառով ոչ մեծ սրումն առավելություն ունի երկու կողմի համար էլ: Բայց, ինչպես հասկանում եմ, կողմերից ոչ մեկը շահագրգռված չէ իրավիճակը վերահսկողությունից դուրս բերելու հարցում: Մյուս կողմից՝ երբեմն դժվար է լինում լարվածությունը կառավարելի պահել»,- ընդգծեց փորձագետը:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարների հայտարարության համաձայն, վերջին 2 տարիներին ադրբեջանական կողմն ավելի հաճախ է խախտում հրադադարի ռեժիմը: Արդյունքում երկու կողմերն էլ զոհեր ունեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ