Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ ֆրանսիական «Մարսելի» պաշտպան Գաել Անդոնյանը Եվրո 2016 ընտրական փուլի Հայաստան – Դանիա խաղից հետո պատասխանեց NEWS.am թղթակից Վերա Մարտիրոսյանի հարցերին:
Գաել, Հայաստանի հավաքականում առաջին անգամ հանդես եկար ձախ պաշտպանի դիրքում: Ինչպե՞ս էիր քեզ զգում այդտեղ:
Սերբիայում Լևոն Հայրապետյանը վնասվածք ստացավ և այս խաղում մարզիչն ասաց, որ ես պետք է զբաեղեցնեմ ձախ պաշտպանի դիրքը: Ես մեկ րոպե անգամ չմտածեցի և զբաղեցրի այն: Ես խաղացել եմ այդ դիրքում փոքր տարիքում, պրոֆեսիոնալ կարիերայիս ընթացքում՝ երբեք: Ինձ պետք էր մի փոքր ընտելանալ, իսկ հետո ես ներդրեցի բոլոր ուժերս:
Կարո՞ղ ես ասել, որ լիովին հարմարվել ես թիմին:
Այո, իհարկե, քանի որ թիմում խաղում են լավ մարդիկ: Այստեղ անգամ համրարվելու հարց չէր, ամեն բան ընթացավ բնականոն ճանապարհով: Հենրիխն ինձ օգնեց, քանի որ նա խոսում է ֆրանսերեն: Ես էլ իմ հերթին փորձում եմ արդարացնել մարզիչի, թիմակիցներիս և երկրպագուների վստահությունը: Փորձում եմ անել ամեն բան և ներդնել բոլոր ուժերս:
Վերա Մարտիրոսյան/Vera&Football