Թուրքիայի Մուղլա նահանգում ազգայնամոլները ծեծել են ազգությամբ քուրդ Իբրահիմ Չ.-ին եւ ստիպել նրան համբուրել Աթաթուրքի արձանը։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Մուղլայի Սենդիքմերի շրջանում Իբրահիմ Չ.-ն սոցկայքում քրդական տարազով լուսանկար է տեղադրում, որը կատաղեցնում է տեղի ազգայնամոլներին։
Ազգայնամոլները սկսում են փնտրել Իբրահիմ Չ.-ին եւ փողոցում նրան տեսնելով՝ դաժան ծեծի ենթարկում ու ստիպում համբուրել Աթաթուրքի արձանը։
Դեպքի վայր մեկնած ժանդարմերիայի ջոկատայինները ծեծված Իբրահիմին տեղափոխել են հիվանդանոց։
Իսկ ազգայնամոլները նաեւ նկարահանել են Իբրահիմի ծեծը եւ տարածել սոցկայքերում։