News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հաշվի առնելով այն առանձնահատկությունը, որ Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալը բխում էր Հայաստանի ռազմավարական շահերից, Հայաստանը պատրաստ է առավելագույնս զարգացնել Եվրամիության հետ իր հարաբերությունները այն պարտավորությունների շրջանակներում, որոնք չեն հակասում այդ ինտեգրացիոն գործընթացներին։ Այս մասին BBC-ի Ռուսական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի համար փակ է արդյոք Եվրամիությանը ինտեգրվելու ուղին։

Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է, իսկ ԵՄ դեպքում խոսքը անդամակցության մասին չի եղել։ «Դրանք տարբեր դասեր են։ Մենք կոնկրետ միջազգային տնտեսական միության անդամ ենք, որը Հայաստանի համար շատ կարեւոր որոշակի առավելություններ եւ միեւնույն ժամանակ պարտավորություններ է տալիս։ Այդ պատճառով, հաշվի առնելով դա, մենք կզարգացնենք մեր հարաբերությունները մյուս բոլորի հետ»,- ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Բորելը կարծում է, որ Ուկրաինան պատմական հնարավորություն ունի կապելու իր ապագան ԵՄ-ի հետ
Բորելը նշել է, որ 20 տարի առաջ եվրոպական ընտանիքը ողջունել է տասը նոր անդամ պետությունների, ինչը...
Ամենաշատ