News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ճանապարհային ոստիկանությունում իրականացված ուսումնասիրության արդյունքների քննարկման նպատակով: ՀՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, Գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը, Ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանը, ուսումնասիրության խմբի ղեկավար Արմեն Սաքապետոյանը, «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Գուրգեն Զաքարյանը:

«Կարծում եմ` ժամանակն է, որպեսզի մենք որոշակի արդյունքներ ի մի բերենք, տեսնենք դրականը նաև` թերություններն ու բացթողումները, նախանշենք այն ճանապարհները, որոնք կվերացնեն այդ թերությունները և այս խնդրում հստակություն կմտցնեն: Բոլորդ հիշում եք, որ երբ սկսեցին տեղադրվել տեսախցիկները, այդ թվում՝ նաև արագաչափերը, միանգամից նշված սարքավորումների գրանցումներն այնքան շատ էին, որ ոմանց մոտ տարակուսանք առաջացավ: Բայց մասնագետներն ասում էին, որ շատ կարճ ժամանակաշրջանում այդ թիվն անկում կապրի, և այդպես էլ եղավ: Որոշ ժամանակ հետո 70 տոկոսով կրճատվեցին գրանցումները, իսկ դա վկայում է այն մասին, որ եթե ոչ 70 տոկոսով, ապա զգալիորեն կրճատվեցին ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները: Բայց այդ գործընթացն այնպիսին է, որ եթե ամենօրյա ուշադրություն չդարձնենք՝ մեր ձեռքբերումները կարող են կարճ ժամանակում ի չիք դառնալ, և արդյունքում կունենանք զուտ տուգանքներ հավաքելու նպատակ: Ուստի, կարծում եմ, որ մենք շատ կարևոր խնդիր պետք է լուծենք՝ պետք է կարողանանք մթնոլորտը փոխել: Սա ամենակարևորն է, և պետք է կարողանանք դրական վերաբերմունք ձևավորել ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցների մոտ՝ հենց այդ գրանցումների հետ կապված: Առաջինը՝ եթե վարորդը պետք է բարկանա, ապա պետք է ասի՝ ես եմ սխալվել, հասկանա, որ դա արվում է, առաջին հերթին հենց իր և նաև ուրիշների անվտանգությունն ապահովելու համար: Դա արվում է նրա համար, որպեսզի մեր հանրապետության և նաև նրա մայրաքաղաքի, հյուրերն իրենց զգան ապահով, որպեսզի տեսնեն այն կարգուկանոնը, որ կա մեր հանրապետությունում, մեր Երևանում: Բայց, որպեսզի մենք կարողանանք սրան հասնել, երկու կարևորագույն խնդիր պետք է լուծենք: Երկուսն էլ կապված են արդարության հետ. առաջինը՝ մենք պետք է կարողանանք տարբերակել կոպիտ խախտումներն այն խախտումներից, որոնք մարդիկ համարում են չնչին խախտումներ, և նրանք դա դիտարկում են որպես իրենցից փող գանձելու միջոց: Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ տուգանքներն ընդամենը միջոց են մեր նպատակին հասնելու համար: Տուգանելը նպատակ չէ: Չնչին խախտումներ ասելով՝ ես նկատի ունեմ առաջին հերթին, օրինակ, այսպես ասած, այդ հոծ գծերի տրորումը: Նույն ուղղությամբ շարժվող մեքենաների համար նախատեսված հատվածում մինչև խաչմերուկ հասնելն այդ հոծ գծերը տրորելը այդքան շատ մեծ խախտու՞մ է, թե՞ ոչ: Համենայնդեպս, մասնագետների հետ պետք է խորհրդակցել, տեսնել, արդյո՞ք մեր ճանապարհներին, մեր մայրուղիներին մենք մոտեցել ենք ուշադիր և այդ բոլոր գծանշաններն արել ենք կարգուկանոնով և հարմարավետություն ապահովելու համար, թե՞ ուղղակի արել ենք, որպեսզի ավելի շատ խախտումներ լինեն: Սա շատ կարևոր խնդիր է: Եվ երկրորդ խնդիրը. ակնհայտ է, որ մարդկանց պետք է նյարդայնացնի, երբ իրենք կանգնած են ավտոմեքենաների շարքում և հանկարծ կողքից ինչ-որ մեքենաներ մեծ արագությամբ շարժվում են ու այդ մեքենաները հաճախ կոչվում են, այսպես ասած, օպերատիվ մեքենաներ, մեքենաներ, որոնք արտոնություն ունեն, և ի զարմանս ինձ՝ այդ մեքենաների թվում շատ են արտասահմանյան համարներով մեքենաները: Արտասահմանյան համարներով մեքենաներն ինչո՞ւ պետք է արտոնություն ունենան մեր երկրում: Ի՞նչն է պատճառը, կամ երկրում ինչո՞ւ պետք է այդքան շատ լինեն, այսպես ասած, օպերատիվ ավտոմեքենաները, կամ օպերատիվ համարանիշներ ունեցող ավտոմեքենաները: Ի՞նչ է՝ մենք այդքան օպերատիվ աշխատողնե՞ր ունենք, և ամեն օպերատիվ աշխատող անպայման պետք է այդպիսի մեքենայո՞վ շարժվի: Պարզ է, որ սա մարդկանց պետք է նյարդայնացնի, սա շատ ակնհայտ է չէ՞:

Եթե բարձրաստիճան պաշտոնյաների բարեկամները կամ ընտանիքի անդամները երթևեկում են այնպիսի ավտոմեքենաներով, որոնց համարանիշները վերցված են մեկ այլ մեքենաներից, անհասկանալի է: Այս խնդիրներն ուսումնասիրելու համար ես ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայությանը դեռևս հունիս ամսին հանձնարարել էի ամբողջական ուսումնասիրություն անցկացնել և ներկայացնել ուսումնասիրությունների արդյունքները: Հիմա մենք կլսենք պարոն Հովսեփյանի ղեկավարած ստորաբաժանման ուսումնասիրությունների արդյունքները: Վերջում, անշուշտ, կլինեն հանձնարարականներ, կլինեն միջոցառումներ, որոնք մենք կարճ ժամանակում պետք է իրականացնենք, որպեսզի գոնե այս փուլում հասնենք միջանկյալ արդյունքների, և բոլորը տեսնեն մեր նպատակի արդարությունը և ոչ թե առաջին պլան մղեն միջոցը, այսինքն` տուգանքը»,- խորհրդակցության բացման խոսքում ասել է Հանրապետության նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (ֆոտո)
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամ ալիքը՝ հրապարակելով...
Նախ պետք է հասկանամ, թե Կիրանցում մարդկանց տեղաշարժը ինչ հիմքով է սահմանափակված. Գուցե դա համաչափ է. Մանասյան
Լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հարց...
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
 ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի...
ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. Բաքոյան
Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես իրագործում են սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի քարտեզագրական հիմքը...
Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են՝ գյուղի անչափահաս երեխեքին են ծեծել. Գառնիկ Դանիելյան
Փաթաթվել են, գրկում, համբյուրում են, իբր երկիր են ազատագրել: Անչափահասներին խոշտանգել են, գործից հետո էլ ուրախ զվարթ գրկախառնվում են իրար ու մեկը մյուսին աչքալուսանք տալիս...
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները՝ ոստիկանների պահանջով, երեկ գիշեր…  
Ամենաշատ