News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հայ համայնքը ցանկանում է, որ երկրի կայունությունը վերականգնվի, արյունահեղությունը դադարեցվի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը՝ անդրադառնալով Թուրքիայի հայտարարություններին, թե հայերն օգնում են քրդերին:

«Թուրքիայի հայ համայնքը միանում է հասարակության ջախջախիչ մեծամասնության միասնական կեցվածքին, որն ուզում է երկրում համերաշխություն տիրի եւ բնականոն զարգացումներ ընթանան: Երբ Թուրքիայում մթնոլորտը շիկանում է, հասարակության մի անպատասխանատու զանգված արհեստականորեն օրակարգ է բերում «Հայոց» անունը, մեղադրանքներ հնչեցնում: Սա մեզ համար անսպասելի բան չէ, կարծես թե ժառանգական է դարձել հասարակության այդ մասի համար»,- ասաց Արա Գոչունյանը:

Նա նշեց, որ հենց այս առիթով էլ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նամակ ուղարկեց վարչապետին եւ միեւնույն ժամանակ էլ զեկույցով հանդես եկավ՝ բացառելով վարկածը, թե հայ համայնքը կապ ունի Թուրքիայում տիրող իրավիճակի եւ ահաբեկչական գործողությունների հետ:

«Ճգնաժամային մթնոլորտ չկա, հայ համայնքի բնականոն կյանքը շարունակվում է եւ բոլորը սպասում են, որ արյունահեղությունը մեկ ժամ առաջ դադարեցվի, նոյեմբերի 1-ին կայանալիք ընտրություններից հետո էլ ամեն ինչ հանդարտվի»,- ավելացրեց նա:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո լարվել են թուրք-քրդական հարաբերությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրաքն առաջին անգամ երկար տարիներ հետո ստեղծել է 2 ռազմակայան Թուրքիայի հետ սահմանին. Hürriyet
Իրաքը երկու ռազմակայան է ստեղծել Թուրքիայի սահմանին...
Թուրքիան ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ. ԶԼՄ
Թուրքական բանակն ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Ամենաշատ