News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Թուրքիան մեծ աշխարհաքաղաքական հավակնություններ ունեցող երկիր է, որը դուրս է գալիս իր երկրի տարածքներից: Անկասկած, Ադրբեջանը Թուրքիայի համար կարեւոր դաշնակից ու գործընկեր է տարածաշրջանում, ուստի մենք չգիտենք, թե Ադրբեջանն ինչ ձեւաչափով թուրքական ռազմաբազա կբացի Նախիջեւանում: Այս մասին հայտարարել է «Նացիոնալնայա օբորոնա» («Ազգային պաշտպանություն») ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն, գրում է «Գոլոս Արմենիի»-ն:

«Բոլոր դեպքերում, կարեւոր է հասկանալ, որ եթե մենք նայում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական բյուջեների ցուցանիշներին,  տեսնում ենք, որ անհամամասնությունն ակնհայտ է: Ադրբեջանն, ունենալով նավթային եկամուտներ, այս տարիներին հետեւողականորեն մեծացնում է իր ռազմական բյուջեն: Այս տեսանկյունից, եթե Նախիջեւանում թուրքական բազաներ տեղակայվեն, դա կբերի նրան, որ Բաքուն աշխարհաքաղաքական հավակնություններ կդրսեւորի, շարունակել իր զարգացումն այդ ուղղությամբ: Ի վերջո, դա կարող է դրդել Բաքվին ԼՂ խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, իր թիկունքում զգալով Թուրքիայի աջակցությունը»,- ասել է նա:

Կորոտչենկոյի խոսքով, Ադրբեջանում ՆԱՏՕ-ական ռազմաբազայի հայտնվելը Ռուսաստանում կարող են ընդունել որպես սպառնալիք ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի դեմ, քանի որ դրան կարող է հետեւել Ադրբեջանը ՆԱՏՕ-ի կազմ ընդգրկելու քաղաքականությունը: «Բացի այդ, թուրքական բազաները լավ պայմաններ կստեղծեն բոլոր տեսակի հետախուզական գործողությունների (էլեկտրոնային, օդային հետախուզություն) համար, իսկ այդ հետախուզության տվյալները կփոխանցվեն ՆԱՏՕ-ին, ինչը շոշափում է նաեւ Ռուսաստանի շահերը»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ