News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Բելգիայից ժամանած պատգամավորների պատվիրակությանը զարմացրել է Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում հակաադրբեջանական քարոզչության բացակայությունը: Այդ մասին սեպտեմբերի 12-ին ՀՀ խորհրդարանում լրագրողներին հայտնել է Բրյուսելի խորհրդարանի պատգամավոր Սիմոնա Զյուսքինդը՝ մեկնաբանելով բելգիացի խորհրդարանականների պատվիրակության՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցի արդյունքները:

«Մենք զարմացանք ՝ տեսնելով, որ այստեղ հակառակորդի նկատմամբ ատելություն չի քարոզվում ՝ հատկապես իմանալով, թե ինչպես են քաղաքացիական հասարակությանը վերաբերվում Ադրբեջանի իշխանությունները: Մեզ համար իհարկե դժվար կլինի իրավիճակը համեմատել Ադրբեջանի հետ (պաշտոնական Բաքուն արգելել է պատգամավորների մուտքը ՝ Լեռնային Ղարաբաղ կատարած նրանց այցից հետո –խմբ.): Այդուհանդերձ, մենք գիտենք, որ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության զգալի մասը բոլորովին չի կիսում իշխանությունների դիրքորոշումը»,- նկատել է Զյուսքինդը:

Սա չի նշանակում, որ պետք է շեշտել մի կողմի գերազանցությունը մյուսի նկատմամբ: Հակառակը ՝ պետք է փորձել բոլոր հնարավոր ճանապարհներով պահպանել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի հասարակությունների միջեւ կապերը: «Մենք պետք է հասկանանք, թե ինչպես կարելի է նպաստել երկխոսությանը »,- հայտարարել է նա:

Ինչպես հայտարարել է Բրյուսելի խորհրդարանի պատգամավոր Անդրե դե Բյուսը ՝ պատգամավորներն, այնուամենայնիվ, պատրաստ են հնարավորության դեպքում այցելել նաեւ Ադրբեջան, որպեսզի այնտեղ նույնպես տեսնեն հասարակության կյանքը ու ավելի լավ հասկանան, թե ինչ միջոցներով է հնարավոր հաշտեցում ապահովել: «Կողք կողքի խաղաղ ապրելը մարդկանց գլխավոր խնդիրն է»,- հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ