News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Զառ-Գեղաշեն ավտոճանապարհին նախօրեին բեռնատարի հրդեհի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 10-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոն»-ից, որտեղ տեղափոխվել է երեխան:

«Մարմնի մակերեսի 40%-ն այրվել է, այս պահին վերակենդանացման բաժանմունքում է»,- ասացին հիվանդանոցից:

Կայուն ծանր է նաեւ մեքենայի վարորդի՝ 69-ամյա Սենիկ Գ.-ի վիճակը, իսկ 20-ամյա Մ. Գրիգորյանի վիճակը միջին ծանրության է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 13-ին Զառ-Գեղաշեն ավտոճանապարհի մոտակայքում` դաշտամիջյան հատվածում, այրվել է բեռնատար ավտոմեքենայի (վարորդ Սենիկ Գ.) շարժիչի հատվածը, վարորդի խցիկը, առջեւի անվադողը եւ թափքը (մոտ 1 քմ) եւ առջեւի մյուս անվադողը մասամբ: Հրդեհի հետեւանքով 69-ամյա Ս., 20-ամյա Մ. Գրիգորյանները եւ 10-ամյա Մ. Հ.-ն տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում տեղի են ունեցել քաղաքական գործիչների վրա հարձակումների նոր դեպքեր. Spiegel
Իրականացվել է արդեն չորրորդ հարձակումը...
17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի...
56-ամյա տղամարդը գողացել է փողոցում նվագող տղամարդու՝ մետաղադրամներով լի արկղը․ ոստիկանները հետապնդել և բռնել են
Կայքի տեղեկություններով՝ կողոպուտի վերաբերյալ ոստիկանություն է ահազանգել...
Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ
2024թ․ մայիսի 7–ին` ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 100 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս. ոստիկանություն
Ապրիլի 23-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում էր տվել փակ...
Ամենաշատ