News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կոմիտասի 5ա (Արեւելյան խոհանոցի դիմացի մայթ) շենքի մոտ շինարարություն իրականացնելու թույլտվություն կա, բայց ոչ մի ծառ էլ չի հատվել:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության պետ  Ավետ Մարտիրոսյանը: Ավելի վաղ NEWS.am-ը նշել էր, որ Կոմիտասի 5ա շենքի բնակիչներն ու մի խումբ բնապահպաններ այսօր ահազանգել են, որ  շինարարական աշխատանքեր սկսելու նպատակով փորձում են կտրել Կոմիտաս 5ա շենքի բակում գտնվող ծառերը։

«Շինարարություն իրականացնելու թույլտվություն կա այդտեղ բարձր լարման էլեկտրակայան կառուցելու համար, սակայն ոչ մի ծառ էլ չեն  հատել։ Եթե ծառերը խանգարեն էլեկտրակայանի կառուցմանը, ապա կվերանայենք կամ կտեղափոխենք։ Իսկ առայժմ մենք թույլտվություն դեռ չենք տվել ծառ հատելու եւ շինարարություն էլ  դեռ չի իրականացվում»,- ասաց Ավետ Մարտիրոսյանը: Հարցին, թե արդյոք իրենք փորձե՞լ են, բնակիչներին բացատրել, որ ծառ չի հատվելու, քաղաքապետարանի ներկայացուցիչը պատասանեց. «Որ ծառ չի հատվել, ի՞նչ հանգստացնենք»:

Իսկ ահա  Կոմիտաս 5ա շենքի բնակիչներից մեկը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  ասաց. որ էլեկտրակայան շենքի հետեւի հատվածում արդեն կա, պարզապես փորձում են այն ավելի մոտեցնել շենքին, որպեսզի տեղում 14 հարկանի շենք կառուցեն։

«Էլեկտրակայանի քարե պարսպի երկայնքով երկաթե ցանկապատ կա եւ բնակիչները կանաչապատել ու խաղող են աճեցրել այդ հատվածում։ Բայց կիրակի օրը մի խումբ մարդիկ եկել ու սկսել են պոկել խաղողները, գցել մեր կողմ։ Ուզում էին կտրել երկաթե ցանցերը` իրենց գործն սկսելու համար»,-պատմեց շենքի բնակչուհին։

Նա նշեց, որ եթե ադ հատվածում շինարարություն սկսվի, ապա բնակիչների կողմից տնկված ծառերն ու կանաչապատված տարածքը , որն ի դեպ, նախկինում լի է եղել աղբով, կոչնչացվի։

Բնակիչներին անհանգստացնում է նաեւ այն, որ բարձր լարման էլէկետրակայանը պետք է ավելի մոտեցվի իրենց շենքին։

Տպել
Ամենաշատ