News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Երեւանի առեւտրային կետերում ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) աշխատակիցների կատարած դիտանցումների արդյունքում, օգոստոսին արձանագրվել են ձեթի իրացման գների փոփոխություններ:

Հանձաժողովի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դրանց պատճառների ուսումնասիրության նպատակով Հանձնաժողովը որոշում է կայացրել դիմել նշված ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ին` տեղեկատվություն ներկայացնելու իրացման ծավալների ու գների փոփոխության պատճառների եւ հիմնավորումների վերաբերյալ:

Իրացման ծավալների եւ գների փոփոխության պատճառների ու հիմնավորումների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու համար Հանձնաժողովը որոշել է դիմել նաեւ մայրական կաթի փոխարինիչների, մանկական խյուսերի (պյուրե), շիլաների, մանկական հյութերի, ինչպես  նաեւ «Ամրան, ամրալար» շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտներին, մասնավորապես` «Ալեքս Գրիգ», «Նատալի Ֆարմ», «Բեյբի Սիմ», «Սլավեքս», «Նյուֆորս», «Միկմետալ», «Եվրոպա», «Գեոսթիլ Արմենիա», «Մետեքս» ընկերություններին, որոնք գերիշխող դիրք են գրավում նշված ապրանքային շուկաներում:

Այլ որոշումներով հանձնաժողովը որոշում է կայացրել պատասխանատվության միջոցներ կիրառել մանկական սնունդ, երեսպատման սալիկներ ներկրող եւ իրացնող, կաթնամթերքի շրջանառության ոլորտում եւ «Հավի ձու կճեպով» շուկայում գործող մի շարք տնտեսվարողների նկատմամբ, որոնք ՏՄՊՊՀ ուսումնասիրությունների շրջանակներում պահանջված տեղեկատվությունը ներկայացրել են ուշացումով կամ ընդհանրապես չեն ներկայացրել: Պատասխանատվության է ենթարկվել 15 սուբյեկտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աճել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 5-ին, կազմել է...
Փորձագետները վավերացրել են Հայաստանի 2025-2030 թթ. արտահանման ռազմավարությունը
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը էկոնոմիկայի նախարարության...
Մայիսի 1-ից  31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները. ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է մայիսի 1-ից 31-ն ընկած…
ԿԳՄՍ նախարարությանը 2023թ. պետբյուջեից հատկացվել է մոտ 233 մլրդ դրամ. փոխնախարար
232 մլրդ 998 մլն դրամ՝ ԿԳՄՍ նախարարությանը...
ԱԺ-ում շարունակվում է 2023 թվականի պետական ​​բյուջեի կատարման հաշվետվության քննարկումը (ուղիղ)
Հանդիպումը տեղի է ունենում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, էկոնոմիկայի նախարար Գևորգ...
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը 2 օրով մեկնում է արձակուրդ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ