News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ավստրալական գիտնականների տվյալներվ, կյանքից բավարարության մակարդակը կտրուկ նվազում է 15-20 տարեկանում, հետո 20-35 տարեկանում նկատվում է աստիճանական անկում: 35-50 տարեկանում ամենաքիչն են գոհ իրենց կյանքից: Այդ ժամանակահատվածում երջանկության մակարդակը կայուն ցածր է, եւ միայն դրանից հետո այն սկսում է բարձրանալ, հաղորդում է MedDaily-ն՝ վկայակոչելով The Financial Express-ը:

Հետազոտողները նաեւ ցանկացել են հասկանալ, թե ինչն է մարդկանց երջանիկ դարձնում: Նրանք ուսումնասիրել են մարդու կյանքի առանցքային փուլերը, ինչպիսիք են ծնողների տնից հեռանալը,զուգընկերոջ հետ համատեղ կյանքը, ծննդաբերությունը, զուգընկերոջից բաժանումը, թոշակի անցնելը եւ այլն:

Զուգընկերոջ հետ նոր կյանքը եւ երեխայի ծնունդը կտրուկ բարձրացնում են երջանկության զգացումը:  Մասնագետները նշել են, որ թոշակի անցնելուց հետո տղամարդկանց մոտ կյանքից բավականություն ստանալու աստիճանը չի փոխվում, իսկ կանանց մոտ, թեեւ աննշան, բայց բարձրանում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ