News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության Անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մշակույթի մի շարք գործիչների կոչումներ է շնորհել:

Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար երգիչ Արմեն Հարպետի Գոնդրաչյանին (Արմենչիկ) շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար երգչուհի Էռնա Նիկոլայի Յուզբաշյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար երգիչ Համլետ Զելիմի Գեւորգյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:

Հրանտ Թոխատյանն արժանացել է ժողովրդական արտիստի կոչման, իսկ Հարութ Փամբուկչյանը՝ վաստակավոր արտիստի կոչման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ