News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Պեկինում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Չինաստանում ՀՀ դեսպանատանը մասնակցել է ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելությանը: Միջոցառմանը ներկա են եղել Չինաստանում հավատարմագրված   երկրների դիվանագիտական առաքելությունների, տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, հայ համայնքի  ներկայացուցիչներ:

Դեսպանությունում վարչապետ Աբրահամյանը առանձնազրույց է ունեցել ՉԺՀ արտաքին գործերի փոխնախարար  Չեն Գոպենի հետ: Կողմերը քննարկել են հայ-չինական փոխգործակցության խորացմանն ու ընդլայնմանն  ուղղված մի շարք հարցեր:

Այսօր նախատեսված է վարչապետ Աբրահամյանի հանդիպումները  ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի  եւ Չինաստանի քաղաքացիական ինժեներական շինարարական կորպորացիայի փոխնախագահ Սոն Յոնի հետ:

Նշենք, որ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության  կազմում են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ