News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՀՀԿ գրասենյակի առջեւ սեպտեմբերի 21–ին «Հայազն» կուսակցության երթից հետո ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը պնդում է, որ իրեն ծեծողների մեջ է եղել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի աշխատակից ոմն Տիգրանը:

«Դեռ Մելիք-Ադամյանից նկատել էի, որ 6 հոգի հետեւում են ինձ, հասա Աբովյան փողոց, ինչ-որ կիսակառույց շենքի մոտ շրջվեցի, տեսա էնտեղ են, ինձ հրելով ցանկապատից ներս տարան, մեկին ճանաչում էի, Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից է եղել նախկինում, հիմա թիկնազորում է, թե չէ, չգիտեմ, ասեց՝ Սմբատ, էնտեղ էի քեզ ուզում բան ասել, բայց էստեղ կասեմ, ու սկսեցին հարվածներ տեղալ: Ես Հայրապետյան Ռուբենի հետ խնդիր չունեմ, վիճաբանություն չի եղել, տալու-առնելու բան չունեմ իր հետ: Ուղղակի  3 ամիս առաջ մեր միջեւ քաղաքական թեմաներով բանավեճ է եղել, ասել ա՝ սպասի, կտեսնես»,- այսօր` սեպտեմբերի 22–ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում լրագրողներին պատմել է ազատամարտիկը:

«Ազատամարտ» կայքի խմբագիր Կարինե Հարությունյանը լրագողների հետ զրույցում ասաց, որ Սմբատ Հակոբյանը Բաղրամյան պողոտայի ցույցերին է մասնակցել, այն ժամանակ զանգ է ստացել Ռուբեն Հյարապետյանից, որն ասել է. «էս ի՞նչ ես անում»։

Ազատամարտիկի վիճակն այժմ կայուն է, նա հիվանդասենյակ է տեղափոխվել:

Նշենք, որ ծեծի ենթարկված ազատամարտիկի մոտ առկա է գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ, կրծքավանդակի փակ վնասվածք, 8-րդ ողի վնասվածք, կրծքավանդակը դրենավորվել է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեպի ՀՀԿ գրասենյակ «Հայազն» կուսակցության անցկացրած «Ինքնիշխանության երթից» հետո սեպտեմբերի 21–ինմի քանի անհայտ անձինք հետապնդել են ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանին եւ ծեծի ենթարկել նրան Աբովյան փողոցում:

Նշենք, որ Սմբատ Հակոբյանը ՀՀԿ գրասենյակի մոտ հակաիշխանական բովանդակությամբ ելույթ էր ունեցել, ինչի պատճառով էլ, ըստ կուսակցության անդամների, նրան ծեծի են ենթարկել:

Դեպքի առնչությամբ Ոստիկանությունում հետաքննություն է կատարվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նյութերը դեռ չեն ուղարկվել Քննչական կոմիտե:

Տպել
Ամենաշատ