News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի  Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ:

Շնորհավորելով պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարը մաղթել է դեսպանին նորանոր հաջողություններ պատասխանատու առաքելության ընթացքում եւ վստահություն հայտնել, որ հայ-բելառուսական երկկողմ հարաբերությունները կշարունակեն արագընթաց զարգացումը համագործակցության տարաբնույթ ոլորտներում, այդ թվում նաեւ՝  պաշտպանական բնագավառում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ