News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ  աստիճանի շքանշանով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար։

Սամվել Ալեքսանյանին շքանշանը շնորհվեց ՀՀ Նախագահի նստավայրում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստին, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Արարողության ժամանակ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին  աստիճանի շքանշանով պարգեւատրվեց «Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատեր Սամվել Կարապետյանը։

Նշենք, որ արարողության Հայաստանի եւ Սփյուռքի մի խումբ բարերարներ, գործարարներ պարգեւատրվեցին ՀՀ պետական բարձր պարգեւներով, արժանացել՝ շնորհակալագրերի: Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է պարգեւները, շնորհավորել պարգեւատրվածներին եւ մաղթել հաջողություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ