News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եթե Մեհրիբան Ալիեւան եւ նրա ամուսինը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, «ճիշտ տեղեկություն» չունեն երկրում քաղբաղտարկյալների առկայության մասին, ապա նրանք պետք է կարդան սեպտեմբերի 10-ին Եվրախորհրդարանի հավանությանն արժանացած բանաձեւը: Այս մասին իր խմբագրականում գրել է ամերիկյան հեղինակավոր «The Washington Post» պարբերականը՝ անդրադառնալով Փարիզում Ադրբեջանի ցուցահանդեսի ժամանակ տեղի ունեցած միջադեպին:

Նշենք, որ ցուցահանդեսի ժամանակ ֆրանսիացի լրագրողը Մեհրիբան Ալիեւային հարց է ուղղել իր երկրում քաղբանտարկյալների մասին, ինչին ի պատասխան Ալիեւան ասել է. «Դա ճիշտ չէ»:

Խմբագրականի հեղինակները հիշեցրել են, որ Եվրախորհրդարանի բանաձեւի համաձայն, Ադրբեջանում մարդու իրավունքների շուրջ իրավիճակը շարունակում է վատթարանալ, եւ երկրում, ընդհանուր առմամբ, վերջին տասը տարիներին ժողովրդավարության ամենամեծ անկումն է արձանագրվել ամբողջ եվրասիական տարածաշրջանում: «Մարդու իրավունքների առնչությամբ Ադրբեջանի հետ ԵՄ-ի երկխոսությունը զգալի առաջընթացի չհանգեցրեց»,- նշված է հոդվածում:

Ավելին, բանաձեւի ընդունումից հետո Ադրբեջանի կառավարությունը չեղարկեց Եվրահանձնաժողովի պատվիրակության ծրագրված այցը, որը պետք է քննարկել Բաքվի հետ ռազմավարական գործընկերության հարցը:

«Պարոն Ալիեւը երկար ժամանակ կարծում էր, որ կարող է տանը ճնշել այլախոհությունը՝ հետ մղելով արտաքին քննադատությունը: Նա միլիոնավոր դոլարներ վատնեց՝ արտասահմանում բարի կամքի ջանքերի համար: Միլիոնավոր դոլարներ էլ ծախսվեցին այս տարի Բաքվում անցկացված Եվրոպական խաղերի համար, որոնց ընթացքում մարզիկներն անտարբերությամբ անտեսեցին մարդու իրավունքների խախտումները: Սակայն պարոն Ալիեւը չի կարող հավերժ այդպես շարունակել: Տիկին Յունուսի եւ նրա ամուսնու՝ Արիֆի, ինչպես նաեւ տիկին Իսմայիլովայի հանդեպ սարսափելի վերաբերմունքը լայն արձագանք գտավ ամբողջ աշխարհում եւ հնարավոր չի լինի թաքցնել Փարիզում նորաձեւ ֆոտոցուցահանդեսների քողի ներքո»,- ամփոփել են հեղինակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Ամենաշատ