News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ավստրալիայում քեմփինգի վայրում հողի փլուզման հետեւանքով ափի մի հատված ջրի տակ է անցել, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Stuff.co-ն:

Փլուզման վայրում 10-մետրանոց ձագարափոս է առաջացել: Մոտ 140 զբոսաշրջիկներ տարհանվել են, ոչ ոք չի տուժել:

Ականատեսների խոսքով, սկզբում փոսը եղել է 3-մետրանոց, որը հաշված վայրկյանների ընթացքում լցվել է ջրով:

Տեղի իշխանությունները մտավախություն ունեն, որ փլուզման տարածքը կարող է մեծանալ օվկիանոսային հոսքերի պատճառով: Փորձագետները կարծում են, որ հողի փլուզման պատճառ կարող են լինել ստորերկրյա ցնցումները, որոնք նկատվել են վերջին շաբաթներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ