News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կրկին այցելել է Արարատի մարզ:

NEWS.am-ի տեղեկություններով՝ վարչապետն այցելել է խաղողի մթերման գործարաններ, ծանոթացել մթերման գործընթացին:

Նշենք, որ Հովիկ Աբրահամյանին ուղեկցում են ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եւ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Նրանք եղել են նաեւ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի՝ «Յուվեցի Կարոյին» պատկանող գործարանում:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ գյուղացիները խաղողի բերքով բեռնված ավտոմեքենաներով փակել էին մայրուղին եւ դժգոհում էին, որ Մասիսի «Նոյ» գործարանը տարբեր պատճառաբանություններով հրաժարվում է մթերել խաղողը: Հավաքվածներին այդ օրն այցելել էր վարչապետը, որի հորդորներից հետո միայն ճանապարհը բացվել էր:

Նշենք, որ 2015թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ կառավարության նիստին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը տեղեկացրել է, որ խաղողի մթերման աշխատանքներն ընթացքի մեջ են: Նա ասել է, որ  հանրապետությունում այսօր ունենք 49 մթերող կազմակերպություններ, որոնցից 32-ում արդեն մթերման աշխատանքները սկսված են: Նա վստահեցրել է, որ թեեւ նախորդ տարվա համեմատ առաջարկը պահանջարկից մեծ է, բայց անկախ ամեն ինչից իրենք մթերումները նորմալ անցկացնելու են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ