News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Star պարբերականի լրագրողի հետ զրույցում պատմել է, որ տարիներ առաջ Ստամբուլի լիցեյներից մեկում սովորելու ժամանակ բանաստեղծություն արտասանելու համար ծեծ է կերել ձախակողմյան հայացքներ ունեցող դասընկերներից։

Դավութօղլուն հիշեցրել է, որ այն տարիներին դպրոցներում սովորողները բաժանված էին աջակողմյան եւ ձախակողմյան հայացքներ ունեցողների միջեւ։ «Այն ժամանակ 14-15 տարեկան էի, երբ մի անգամ լիցեյում ինձ էլ խոսք հասավ։ Ես կանգնեցի եւ արտասանեցի Մեհմեդ Աքիգ Էրսոյի «Չանաքքալե» բանաստեղծությունը։ Ձախակողմյան հայացքներով աշակերտները մինչեւ վերջ լսեցին բանաստեղծությունը եւ վերջում մի լավ ծեծեցին ինձ»,-ասել է Դավութօղլուն։

Դավութօղլուի այս պատմությունը մեծ աշխուժություն է առաջացրել Twitter-ի թուրք օգտատերերի մոտ, ովքեր զավեշտալի մեկնաբանություններ են արել այս պատմության վերաբերյալ։

Kazim Olmez անունով օգտատերը հեգնել է Դավութօղլուին՝ գրելով. «Երեւի բանաստեղծությունը վատ է արտասանել, որի համար էլ ծեծել են»։

Ali ilcak անունով օգտատերը նույնպես հեգնել է. «Վայ, կոտրվեն այս գեղեցիկ երեխային ծեծողների ձեռքերը»։

Edep yahu անունով օգտատերն էլ ավելացրել է. «Նշանակում է, որ այն ժամանակ աշակերտները տեսել են այսօրվա խայտառակությունները, որ ծեծել են։ Քիչ են ծեծել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ