Աֆղանստանի անվտանգության ուժերը ԱՄՆ զինվորականների հետ համատեղ սեպտեմբերի 29-ին սկսել են Քունդուզ քաղաքի ազատագրման գործողությունը։ Քաղաքը նախօրեին գրավել էին «Թալիբան» շարժման զինյալները։ Այս մասին հայտարարել են Աֆղանստանի ՊՆ-ն եւ երկրում ՆԱՏՕ-ի առաքելության ներկայացուցիչները։
«Քունդուզ են ժամանել նոր ուժեր, եւ գործողությունը սկսվել է»,- մեջբերում է գործակալությունը Աֆղանստանի ՊՆ տարածած հայտարարությունը։
«Ամերիկացի զինծառայողները Քունդուզին օդային հարվածներ են հասցրել»,- AP գործակալության հետ զրույցում հայտնել է ԱՄՆ բանակի գնդապետ Բրայան Թրայբասը, ով Աֆղանստանում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ռազմական առաքելության ներկայացուցիչն է, գրում է ՏԱՍՍ-ը։