News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գողության համար պատժի կրումից խուսափելու համար Բաքու փախած Վահան Մարտիրոսյանը, նրա կինն ու երեխան ապաստան են ստացել եւ մտադիր չեն որեւէ այլ տեղ մեկնել:

Ինչպես հաղորդում է Minval.az-ը, այս մասին տեղեկացրել է իրավապաշտպան Նովելա Ջաֆարօղլուն:

Նա հավելել է, որ մանրամասն տեղեկություններ չի հաղորդում հայ ընտանիքի մասին՝ խուսափելու համար Հայաստանից, ինչպես նաեւ Ռուսաստանից եւ այլ երկրներից եկող սադրանքներից: Ջաֆարօղլուն հավելել է, որ Մարտիրոսյանների ընտանիքի վիճակի մասին մտահոգվելու առիթ չկա, ինքը պարբերաբար հանդիպում կամ զանգահարում է նրանց: «Փախստականները» հաճախ են զբոսնում Բաքվում: Վահան Մարտիրոսյանը չի թաքցնում, որ Ադրբեջանն իրեն դուր է գալիս եւ երկիրը լքելու ծրագրեր չունի:

Հիշեցնենք, որ Վահան Մարտիրոսյանը Բաքվում է հայտնվել՝ խուսափելով Հայաստանի իրավապահ մարմիններից՝ գողության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ