News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի (ՀԽՈՒ) «Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժությունը։ Զորավարժությունը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 4-ը (ֆոտոռեպորտաժ

Զորավարժություններին մասնակցում են ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի զինված ուժերի, ոստիկանության ստորաբաժանումները եւ ներկայացուցիչները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ինչպես նաեւ ՀԱՊԿ Միացյալ շտաբի եւ ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներ։

«Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժության հիմնական նպատակներն են ամրապնդել փոխըմբռնումը եւ համագործակցությունը զորավարժություններում ներգրավված ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ զորախմբերի միջեւ, խաղաղապահ գործողության նախապատրաստման փուլում եւ խաղաղապահ խնդիրների լուծման ընթացքում ՀԱՊԿ ՀԽՈՒ զորախմբերի (ստորաբաժանումների) կառավարման բոլոր մակարդակների հրամանատարների եւ շտաբերի գործնական հմտությունների բարելավումը, հակամարտության դադարեցման եւ մեկուսացման խնդիրների լուծման միասնական մտահղացման մշակումը»

Առաջին փուլում կմշակվեն խաղաղապահ գործողության շրջանում ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի ձեւավորման եւ բացազատման վերաբերյալ ՀԱՊԿ կանոնադրական մարմիններին ուղղվող առաջարկությունների նախապատրաստման հարցերը: Խորհրդի որոշման եւ խաղաղապահ գործողության անցկացման մանդատը ստանալուց հետո գործողությունների ղեկավարումը կստանձնի ձեւավորված ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի Միացյալ շտաբը:

Զորավարժության գործնական փուլում նախատեսվում է իրականացնել բանակցությունների վարման, մարդասիրական բեռների ուղեկցման, անցակետերում եւ դիտակետերում պարեկային հերթապահության ու ծառայության կազմակերպման, զինյալների ճամբարների մեկուսացման եւ չեզոքացման կարողություններ զարգացման խնդիրներ։

2014 թվականի օգոստոսին այդպիսի զորավարժություններ անցկացվել են նաեւ Ղըրղզստանի տարածքում:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ