News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը սեպտեմբերի 29-ին Նյու Յուրքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարված իրավիճակի կապակցությամբ` կարեւորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ խնդրի կարգավորումը:

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի հետ:

Նախագահը նախ շնորհավորել է Գլխավոր քարտուղարին Կազմակերպության 70-ամյա հոբելյանի կապակցությամբ` ընդգծելով, որ Հայաստանը 23 տարի առաջ դառնալով ՄԱԿ-ի անդամ, առաջին իսկ օրվանից զգացել է Կազմակերպության աջակցությունը պետականության կերտման գործում: Սերժ Սարգսյանն իր գոհունակությունն է հայտնել օրեր առաջ «Վերափոխենք աշխարհը. կայուն զարգացման օրակարգ 2030» ծրագրի եզրափակիչ գագաթնաժողովի հաջող ավարտի կապակցությամբ, որում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն ունի իր ներդրումը: Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ նոր, համապարփակ ծրագիրը կնպաստի մոլորակի բնակիչների կյանքի որակի բարելավմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին: Նախագահը Բան Կի-Մունին տեղեկացրել է գործընթացի ներկա փուլի, առկա խնդիրների եւ Ադրբեջանի կողմից հատկապես վերջին օրերին հրադադարի խախտման հետեւանքով հայ-ադրբեջանական սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում առաջացած լարվածության մասին, որին անդրադարձել է նաեւ ՄԱԿ-ի 70-րդ վեհաժողովի նստաշրջանում: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել ստեղծված լարված իրավիճակի կապակցությամբ` կարեւորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ խնդրի կարգավորումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ միջազգային արդի խնդիրների, աշխարհում տեղի ունեցող մտահոգիչ իրադարձությունների` նորանոր հակամարտությունների, տարածվող ահաբեկչության եւ ծայրահեղականության, Միջին եւ Մերձավոր Արեւելքում աճող լարվածության շուրջ: Բան Կի-Մունը ողջունել եւ շնորհակալություն է հայտնել մեր երկրին` Հյուսիսային Իրաքից եւ Սիրիայից փախստականներին Հայաստանում ապաստան տալու քայլերի համար:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կարեւորել է առաջիկայում Երեւանում կայանալիք խաղաղապահության գլոբալ մարտահրավերներին նվիրված համաժողովը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ամենաշատ