News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պղնձի համաշխարհային գները աճ են գրանցել Չիլիում մետաղի հանքարդյունաբերության ծավալների հնարավոր կրճատման մասին տեղեկությունների ֆոնին, ինչպես նաեւ նախօրեին Glencore-ի բաժնետոմսերի արժեքի աճից հետո։ Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Comex բորսայում պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 0.84 տոկոսով եւ կազմել 2.27 դոլար մեկ ֆունտի (0.45 կգ) դիմաց։ Լոնդոնի մետաղի բորսայում (LME) երեքշաբթի կայացած սակարկությունների արդյունքում պղնձի՝ 3 ամիս հետո կատարվելիք մատակարարումների գինը բարձրացել է 0.1 տոկոսով եւ կազմել 4970 դոլար մեկ տոննայի դիմաց։ Ալյումինի մեկ տոննայի գինը բարձրացել է 0.84 տոկոսով եւ կազմել 1564 դոլար, ցինկը թանկացել է 1.63 տոկոսով եւ կազմել 1656 դոլար։

Anglo American եւ Glencore-ին պատկանող Collahuasi հանքավայրում գտնվող Չիլիի՝  մեծությամբ երկրորդ պղնձի հանքը պլանավորում է 30 հազար տոննայով կրճատել հանքահանումը եւ կրճատել հաստիքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ