News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հարավային Օսիայի ու Աբխազիայի տարածքների հարցը կլուծվի խաղաղ ճանապարհով՝  եվրոպական ձեւաչափով բանակցությունների միջոցով: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ ԱՄՆ կատարած իր այցի ժամանակ, հայտնում է «Սպուտնիկ Վրաստանը»:

«Նրանց, որոնք ապրում են այդ տարածքներում, մենք ասում ենք, որ մենք զարգանում ենք որպես եվրոպական երկիր: Իսկ դա նշանակում է , որ տարածքների հարցը պետք է լուծվի Եվրոպայի ձեւաչափով բանակցությունների միջոցով: Այս փուլում Ցխինվալիում իրավիճակը վատացել է»,- հայտարարել է Մարգվելաշվիլին ԱՄՆ Արտաքին գործերի խորհրդում:

Նախագահի խոսքով «տվյալ խնդրի ռազմական լուծումը բացառված է»:

2008 թ. օգոստոսին Աբխազիան ու Հարավային Օսեթիան անկախություն հռչակեցին: 2008 թ. օգոստոսին Վրաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները ՌԴ հետ ՝ ի պատասխան Մոսկվայի կողմից  Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ