News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի եւ Վրասըանի միջեւ արդյունավետ երկկողմ համագործակցությունը օրինակ է ողջ տարածաշրջանի համար: Այս մասին նշվել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի եւ Վրաստանի փոխվարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի միջեւ կայացած հանդիպման ժամանակ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Հանդիպման ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ հարաբերությունների բազմակողմանի զարգացման առթիվ:

Կողմերն ընդգծել են, որ երկու երկրների կողմից իրականացվող լայնամասշտաբ տրանսպորտային եւ էներգետիկ նախագծերն ուղղված են տարածաշրջանային համագործակցությանը, երկու երկրների զարգացմանն ու աճին:

Հանդիպման ժամանակ Մամեդյարովն իր վրացի գործընկերոջը հրավիրել է Ադրբեջան, հրավերն ընդունվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ