News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ներկայումս ղարաբաղյան  հակամարտության գոտում խաղաղապահ ուժեր մտցնելու անհրաժեշտություն չկա։ Այս մասին սեպտեմբերի 30-ին՝ ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժությունների բացման ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։

«Մենք ինքներս էլ կարող ենք զսպել սադրանքները, որոնց ամեն օր դիմում է Ադրբեջանը»,- ընդգծեց Խաչատուրովը։ Նրա խոսքով՝ միայն վերջին 15 օրվա ընթացքում ադրբեջանական կողմը մի քանի հազար արկ եւ ական է օգտագործել, որոնք պայթել են հայկական խաղաղ բնակավայրերում, դիրքերում, թիկունքում՝ առաջնագծից 10 կմ հեռավորության վրա։ «Մենք համարժեք պատասխան ենք տվել։ Նրանք լուրջ կորուստներ ունեն»,- նշեց Գլխավոր շտաբի ղեկավարը եւ հավելեց, որ Հայաստանի ԶՈւ-ն, ի տարբերություն ադրբեջանական բանակի, չի գնդակոծում գյուղերը։

Նա նշեց նաեւ, որ Հայաստանի ՊՆ ներկայացուցիչներն այցելում են սահմանամերձ գյուղեր, հանդիպում են բնակիչների հետ, հայտնում են ձեռնարկվող միջոցառումների մասին։ «Սակայն միջադեպերն ամբողջովին բացառել հնարավոր չէ, քանի որ հակառակորդը ականանետեր եւ հաուբիցներ է կիրառում»,- ասաց Խաչատուրովը։ Գլխավոր շտաբի պետը հատուկ ընդգծեց, որ հայկական կողմը Ադրբեջանին բազմիցս առաջարկել է հետ քաշել դիպուկահարներին, հետաքննություն անցկացնել քաղաքացիական անձանց սպանության յուրաքանչյուր գործով, սակայն Ադրբեջանը հրաժարվում է։

Պատասխանելով ՀԱՊԿ համապատասխան արձագանքի բացակայության մասին հարցին՝ գեներալ-գնդապետը նշեց, որ դա, իրոք, ցանկալի է, սակայն դեռ լուրջ արձագանք չկա։ «Մենք նույն անվտանգության համակարգում ենք, օգնություն դեռ չենք խնդրում, բայց զուտ մարդկային աջակցությունը ցանկալի է»,- հավելեց Յուրի Խաչատուրովը»

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ