News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վայոց ձորում այսօր՝ սեպտեմբերի 30-ին արջը հարձակվել է 56-ամյա Սաթենիկ Ադամյանի վրա վերջինիս այգում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եղեգանձորի բժշկական կենտրոնի տնօրեն Անահիտ Կարապետյանը՝ նշելով, որ կնոջ վիճակն այս պահին բավարար է:

«Գյուղացին իր այգում խնձոր եւ սերկեւիլ է քաղել, երբ հետեւից մռնչյուն է լսել, շրջվել է եւ տեսել, որ հետեւում հսկայական արջ է կանգնած: Արջը հարձակվել է կնոջ վրա, կծել նրան, ինչի հետեւանքով կինը գլորվել է ներքեւ եւ փրկվել արջի հետագա հարձակումից»,- ասաց Անահիտ Կարապետյանը:

Ավելի վաղ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 30-ին Վայոց ձորի մարզի Շատին գյուղի «Հոստուն» կոչվող տարածքում արջը հարձակվել է գյուղի բնակիչ` 56-ամյա Սաթենիկ Ադամյանի վրա: Տուժածը տեղափոխվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ