News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացնում է, որ ի կատարումն ՀՀ կառավարության, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եւ «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» միջազգային խորհրդատվական ընկերության միջեւ կնքված «Պետության կարիքների համար էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման» պայմանագրի, «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» խորհրդատվական ընկերության կողմից ներկայացվել է պայմանագրի 1-ին փուլի հաշվետվությունը։

Հաշվետվության մեջ մասնավորապես ասվում է.. «Մենք վերլուծեցինք Հայաստանում ստեղծված իրավիճակը, երբ երկրի միակ էներգամատակարարը հայտնվել էր դեֆոլտի եզրին, ինչը հիմնականում պայմանավորված էր համակարգի Оպերատորի կանխատեսումների եւ հզորությունների բեռնավորման անհամապատախանությամբ: Ընկերությունում ֆինանսական միջոցների պակասորդն իրենց վրա արդեն զգացել էին էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները, ինչը կարճաժամկետ հեռանկարում կառաջացներ սպառնալիք երկրի ողջ էներգահամակարգի կայունության համար: Այս պայմաններում, սակագնի բարձրացման վերաբերյալ կարգավորող մարմնի որոշումը՝ ուղղված ոլորտում իրադրության կայունացմանը և սպառողների հուսալի էներգամատակարարման պահպանմանը, մեր տեսանկյունից համարվում է հիմնավորված»:

Աուդիտի ամփոփիչ մասում, նաեւ ասվում է. «Կատարված վերլուծության արդյունքում մենք եզրահանգեցինք, որ ՀԱԷԿ-ի վերանորոգման ծրագրի բաշխումը երկու սակագնային տարիների միջեւ, «Հրազդան -5»-ի նոր բլոկի բեռնավորման հետ մեկտեղ, թույլ կտա պահպանել վերջնական սակագինը ընթացիկ մակարդակում:

Անհրաժեշտ է նշել, որ ներկայացված պայմանական հաշվարկը հաշվի չի առնում հնարավոր այլ ռիսկերը, որոնք ի վիճակի են ազդել սակագնի դինամիկայի վրա թե՛ աճման եւ թե՛ նվազման ուղղությամբ»:

Հաշվետվության հետ կարելի է ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ