News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2015թ. սեպտեմբերին Ադրբեջան փախած՝ քրեական գործով հետապնդվող Վահան Մարտիրոսյանի դեպքից հետո, նմանատիպ դեպքերի կրկնությունը կանխելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը դատախազներին հանձնարարել է խստացնել քրեապես հետապնդվող, սակայն ազատոթյան մեջ գտնվող քաղաքացիների նկատմամբ վերահսկողությունը։

Այսօր սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազն ասաց, որ իր հանձնարարությամբ դատախազները պետք է ապահովեն, որպեսզի  քննիչները կարողանան վերցնել ցանկացած անձի անձնագիրը, ում նկատմամբ որպեսզ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, որպեսզի նրանք չկարողանան լքել ՀՀ տարածքը։ Այնուամենայնիվ, Գևորգ Կոստանյանն ընդգծեց, որ անձնագիրը վերցնելն օրենքով չի սահմանվում, և դա յուրաքանչյուր քննիչի որոշումը պետք է լինի։

«Իրավական ակտով պարտադիր նման պայման չի սահմանում օրենքը և դա գործը քննող սուբյեկտը , նախաքննություն իրականացնող քննիչը, պետք է հասկանա՝ արդյոք նպատակահարմար է անձնագիրը վերցնել, թե ոչ, որովհետև ֆորմալ պարտավորություն որևէ քննիչ չունի»,-ասաց Գևորգ Կոստանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ գողության մեջ մեղադրվող, կնոջ և երեխայի հետ Հայաստանից հեռացած և Բաքվից քաղաքական ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ