Հնդկաստանի Մումբայ քաղաքում դատարանը 2006թ. գնացքներում պայթյունների գործով 12 մեղադրյալներից 5-ին մահապատժի է դատապարտել։ Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Times of India պարբերականը։
2006թ. հուլիսի 11-ին Մումբայի քաղաքամերձ գնացքների վագոններում որոտացած պայթյուններից զոհվել էր 188 մարդ, 829 ուղեւոր վիրավորվել էր։
2 շաբաթ առաջ գործով անցնող 12 ամբաստանյալներին մեղավոր էին ճանաչել՝ 5-ին դատապարտելով մահապատժի, իսկ 7-ին՝ ցմահ բանտարկության։