Volkswagen կոնցեռնը Մեծ Բրիտանիայից շուրջ 1.2 մլն ավտոմեքենա է հետ կանչում: Volkswagen UK ընկերության տեղեկացմամբ, բրիտանական շուկայում իրացված մեքենաները հագեցած են համակարգչային այն ծրագրերով, որոնք էկոլոգիական նորմատիվների խնդրով սկանդալի կենտրոնում են հայտնվել:
Հաջորդ ամիս տեխնոլոգիական սխալ հաշվարկները շտկելու համար մեքենաներն ավտոծառայություններ ուղարկելու մասին կտեղեկացվեն 1 մլն 189 հազար 903 ավտոմեքենաների տերեր, այդ թվում՝ 508.276 թեթեւ մարդատար եւ 76.838 բեռնատար Volkswagen-ի, 393.450 Audi-ի, 76.773 Seat-ի եւ 131.569 Skoda-ի սեփականատերեր:
Միաժամանակ, ըստ ՏԱՍՍ գործակալության, ընկերությունում հայտարարել են, որ նշված բոլոր մեքենաները վտանգ չեն ներկայացնում վարորդների եւ ուղեւորների անվտանգության համար: