News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Երեւանի Հանրապետության հրապարակում այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը «Ընդդեմ կանանց բռնության» կոալիցիան կազմակերպել է բռնության  հետեւանքով մահացած 60 կանանց կոշիկների ցուցահանդես (ֆոտոռեպորտաժ):

Ակցիան մեկնարկել  է այսօր 10:00-ից եւ տեւելու է  մինչեւ երեկոյան 21:00-ն:

NEWS.am-ի հետ զրույցում «Ընդդեմ կանանց բռնության» կոալիցիայի անդամ Նվարդ Մարգարյանը նշեց, որ բռնության ենթարկված կանանց կոշիկների ցուցահանդեսի նպատակն է իրազեկել հանրությանը, որ 60 կանայք բռնության պատճառով մահացել են եւ նրանց երեխաները մնացել են որբ:

Ակցիայի մասնակիցները պաստառների միջոցով փորձել են ցույց տալ բռնության ենթարկված եւ նրանց երեխաների զգացողությունները. «Պապան, գոռում էր իմ վրա, ես էլ չիշիկ արեցի տակս», «Ամուսինս տարավ ինձ ձոր, բերանս կապեց ու քարերով խփեց գլխիս»:

ՀՀ ոստիկանությունը 2015թ.առաջին կեսին գրանցել է ընտանեկան բռնության 447 դեպք, կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպություններում գրանցված ընտանեկան բռնության դեպքերը տարեկան հասնում են մոտ 2000-ի, 2010-2015թթ ընթացքում ընտանեկան բռնության հետեւանքով սպանվել է 30 կին, ինչի պատճառով 45 երեխա մնացել է առանց մայրական խնամքի:

Ըստ ԵԱՀԿ 2011թ.-ի տվյալների՝   Հայաստանում հարցված կանանց ավելի քան 50 տոկոսը ենթարկվում է բռնության:

Նշենք, որ Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը Հայաստանում հռչակվել է 2010թ.՝ ի հիշատակ ընտանեկան բռնության հետեւանքով մահացած Զարուհի Պետրոսյանի: Օրվա խորհուրդն է ընտանեկան բռնության կանխարգելումը, հանրային իրազեկվացության բաձրացումն ու ընտանիքների առողջացումը:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ